ԹՔԲՈՒ – Հանրային քննարկումներ

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի շրջանակներում անցկացվելու է երկու միջոցառում՝

Սեպտեմբերի 2 – «Վտանգավոր թափոնների կառավարումը Հայաստանում» ֆոկուս խմբի քննարկումներ 

  • վտանգավոր թափոնների կառավարման լավագույն փորձի վերաբերյալ շվեդ փորձագետների զեկույցներ
  • Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ հայ փորձագետների զեկույցներ
  • Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման լուծումների վերաբերյալ քննարկումներ։

Սեպտեմբերի 6 – «Թափոնների կայուն կառավարումը Հայաստանում» հանրային զեկույցներ և քննարկումներ

  • թափոնների կայուն կառավարման միջազգային լավագույն փորձի վերաբերյալ շվեդ փորձագետների զեկույցներ
  • «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի նախնական արդյունքների վերաբերյալ շվեդ և հայ փորձագետների զեկույցները
  • Հայաստանում թափոնների կայուն կառավարման և շրջանաձև տնտեսության զարգացման վերաբերյալ ընդհանուր քննարկումներ։

Միջոցառումները կանցկացվեն ժ. 9.00 – 17.30, Մանուկեան սրահում (ՀԱՀ «Փարամազ Ավեդիսյան» մասնաշենք, 106E սենյակ)։ Միջոցառումների օրակարգը ներկայացված է ստորև։ 

Միջոցառումների օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ։

Միջոցառումներին մասնակցելու համար խնդրում ենք  գրանցվել։

ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարին Էբերլե, Բոլագեն, Շվեդիա

Տիկին Կարին Էբերլեն քիմիական ճարտարգիտության մագիստրոս է և ունի թափոնների կառավարման ոլորտում շուրջ 20 տարվա միջազգային աշխատանքային փորձ: Աշխատել է մասնավոր և պետական սեկտորներում որպես խորհրդատու, ինչպես նաև Ասիական զարգազման բանկում  ծրագրերի նախագծող: Այժմ, բացի միջազգային խորհրդատվական աշխատանք կատարելը, հանդիսանում է ԼԼ ընկերության կայունության գծով տնօրեն, որը Ստոկհոլմում մատուցում է թափոնների կառավարման և ձեռնարկատիրական ծառայություններ: 

Տիկին Էբերլեն աշխատել է թափոնների կայուն կառավարման բոլոր ոլորտների հետ՝ հումքի դասակարգումից մինչև վերամշակում, օրինակ՝ Վրաստանի գյուղական տարածքներում կենսագազի գործարանի հիմնում, ինչպես նաև վերջնական մաքրում, օրինակ՝ ասանիտարական աղբավայրերի մանրամասն ինժեներինգ: Հանդիսանում է Վերամշակման արդյունաբերությունների շվեդական միության հոգաբարձուների խորհրդի անդամ: Ճանապարհատրանսպորտային ընկերությունների շվեդական միության բնապահպանական ծառայությունների խորհրդատվական խորհրդի նախագահն է: Միությունն ակտիվ գործունեություն ունի քաղաքականության և կանոնակարգերի վերանայման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության, հանածոներից զերծ լուծումների և Թափոնների կայուն կառավարման նորագույն տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Հայաստանում Կարինն իրականացրել է հայ փորձագետների համար Թափոնների կայուն կառավարման դասընթացներ (2003-06) և մասնակցել է Երևանում թափոնների հավաքման և սանիտարական մաքրման գնումների գործընթացին: 

Այս նախագծում հանդիսանում է որպես թիմի ղեկավար և պատասխանատու է կայուն և ստրատեգիական Թափոնների կայուն կառավարման համակարգերի առաջարկությունների մշակման համար:

Անդերս Լյորկերտ, Բոլագեն, Շվեդիա

Պարոն Անդերս Լյորկերտը, քաղաքացիական ճարտարագիտության մագիստրոս, թափոնների կառավարման ոլորտում ունի շուրջ 35 տարվա միջազգային աշխատանքային փորձ: Նախքան միջազգային խորհրդատու դառնալը, պարոն Լյորկերտը Շվեդիայում թափոնների մասնավոր ընկերության (հետագայում՝ Սուեզ Շվեդիա) գործադիր տնօրենն է եղել: 

Հետևաբար լավատեղյակ է թափոնների հավաքման և մշակման ամենօրյա գործողություններին, ինչպես նաև թափոնների կայուն կառավարման բիզնեսի տեսանկյուններին և PPP-ին: Պարոն Լյորկերտ ունի տարածաշրջանային լավ փորձ մասնավորապես Ռուսաստանում (հետազոտել ներդրումների այլընտրանքները Կոմի հանրապետությունում Թափոնների կայուն կառավարման նախագծերի համար) և Ուզբեկստանում (Թափոնների կայուն կառավարման գլխավոր նախագիծ), ինչպես նաև Ադրբեջանում՝ թափոնների տեղական ընկերության համար վերապատրաստման դասընթաց և Հայաստանում՝ թափոնների հավաքման օպերատորների միջազգային հայտ: Մասնավորապես փորձառու է թափոնների լոգիստիկայի մեջ:

Սույն նախագծում պատասխանատու է տվյալների հավաքագրման և նախագծի Թափոնների բաղադրության վերլուծության համար: 

Ինգրիդ Հոսստադ, Բոլագեն, Շվեդիա

Տիկին Ինգրիդ Հոսստադը բնապահպանական գիտությունների մագիստրոս է և ունի շուրջ 30 տարվա միջազգային աշխատանքային փորձ բնապահպանական կանոնակարգման և թափոնների կառավարման ոլորտներում: Թունավոր թափոնների, առողջապահական թափոնների WEEE (էլեկտրական և էլեկտրոնիկայի թափոններ) ԵՄ կարգավորումների մասնագետ է: Նախքան խորհրդատու դառնալը, տիկին Հոսստադն աշխատել է Շվեդական բնապահպանական կազմակերպությունում և տեղական բնապահպանական առողջապահական խորհուրդներում բնապահպանական առողջությանը և պահպանմանն առնչվող հարցերի շուրջ: 

Նաև ներգրավված է արտակարգ իրավիճակների արձագանքման և աղետների գնահատման հարցերում, օրինակ՝ Շվեդական քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության համար: Նրա վերջերս աշխատանքային փորձը ներառում է Ռուսաստանը՝ աշխատել է պարոն Լյորկերտի հետ Կոմիում ներդրումների այլընտրանքների ծրագրի վրա, աշխատել է նաև Ղազախստանում (Թափոնների կայուն կառավարման գործողությունների ծրագիր) և Վրաստանում(Թափոնների կայուն կառավարման արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր): 

Սույն նախագծում տիկին Հասստադը պատասխանատու է տվյալների հավաքագրման և առողջապահական թափոնների և այլ թունավոր թափոնների, ինչպես նաև էլեկտրոնային թափոններին (WEEE) առնչվող կարողությունների զարգացման համար: 

Ալեն Ամիրխանյան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն

Ալեն Ամիրխանյանը 2013թ-ից հանդիսանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրենը։ 2014թ-ին նա հիմնել է ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և հանդիսանում է վերջինիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դասավանդում է բնապահպանական առարկաներ ՀԱՀ բակալավրի և մագիստրատուրայի բաժիններում։ Նախքան ՀԱՀ տեղափոխվելը Ալեն Ամիրխանյանը հանդիսանում էր Մայքլ Փորտերի «Նախաձեռնություն հանուն մրցունակ ներքին քաղաքի» /Initiative for a Competitive Inner City/ կազմակերպության հետազոտությունների գծով ավագ փոխնախագահը։

Ալեն Ամիրխանյանը էներգիայի արդյունավետության, ինչպես նաև տնտեսական և քաղաքային զարգացման հարցերի շուրջ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Համաշխարհային բանկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և Brookings Institution հետազոտական խմբին ։ Ներկայումս նրա ակադեմիական հետաքրքրությունները ներառում են քաղաքային բնապահպանական կայունությունը, արհեստական միջավայրի «կանաչապատումը» և շրջանաձև տնտեսությունը, քանի որ այն առնչվում է քաղաքների «կանաչապատման» հետ։ Ալենն ունի մագիստրոսի աստիճան քաղաքային պլանավորում մասնագիտացմամբ, որy ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքային ուսումնասիրությունների և պլանավորման բաժնից։

Հարություն Ալպետյան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն

Հարություն Ալպետյանը ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնում աշխատում է որպես շրջանաձև տնտեսություն փորձագետ՝  հայ-շվեդական ԿԶՆ-ների փորձագետների փոխանակման ծրագրի շրջակակներում, որը մեկնարկել է 2018 թվականի նոյեմբերից և տևելու է 11 ամիս:

Հարությունը աշխատել է արդյունաբերական ավտոմատացման և ինտեգրման բնագավառում որպես ապրանքների նախագծման մենեջեր: Իր գիտական ​​աշխատանքների շրջանակում նա կենտրոնացել է էներգետիկայի կառավարման մեջ, ինչպես նաև վերլուծել է Երևանի թափոնների հավաքման համակարգը: Նա նաև ՀԱՀ-ում դասախոսում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կոշտ և վտանգավոր թափոնները, ինչպես նաև բնապահպանական ծրագրերի մշակումը և իրականացումը:

ՕՐԱԿԱՐԳ 

Սեպտեմբեր 2

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ֆոկուս խմբի քննարկումներ

Ժամ

Բաժին / Թեմա

Զեկուցող կամ վարող

8.45 – 9.00

ԳՐԱՆՑՈՒՄ

9.00 – 9.15

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

Հայաստանի ամերիկյան համալսարան

9.15 – 10.00

Ի՞ՆՉ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆԸ

– Սահմանումներ և դասակարգումներ

– Վտանգավոր թափոնների աղբյուրներ (արդյունաբերություն, առեվտրային հատված, շինարարություն, կենցաղ, առողջապահական հաստատություններ, և այլն )

Ինգրիդ Հոսստադ

10.00 – 10.45

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԸ ԽՆԴԻՐ

– Կարճատև և երկարատև շրջակա միջավայրի ազդեցությունները հանրային առողջության վրա

– Աշխատանքային առողջություն և անվտանգություն

– Վտանգավոր թափոնների թափումը

– Ոչ վտանգավոր թափոնների աղտոտումը

– Հարց ու պատասխան

Ինգրիդ Հոսստադ

10.45 – 11.00

ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

11.00 – 11.45

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՆՔ

– Կանոններն ու իրավակարգավորումները Հայաստանում

– Միջազգային ուղենշում

– Ինստիտուցիոնալ կառուցվածք, դերեր ու պատասխանատվություններ

Ինգրիդ Հոսստադ

11.45 – 12.30

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ

– ՎԹ-րի տեսակները հատուկ համակարգերում, օր. բժշկական, էլեկտրոնային, մարտկոցներ

– ՎԹ-րի կառավարման միջազգային լավագույն փորձի օրինակներ. Խնդիրներ և լուծումներ

– Հարց ու պատասխան

Ինգրիդ Հոսստադ

12.30 – 13.30

ԸՆԴՄԻՋՈՒՄ

13.30 – 15.00

ԶԵԿՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

– ՀՀ առողջապահության նախարարություն

– ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

– ՀՀ արտակարգ իրավիճակների կոմիտե

– Հարց ու պատասխան

Գերատեսչությունների ներկայացուցիչներ

15.00 – 15.15

ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

15.15 – 17.00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ինգրիդ Հոսստադ

Կարին Էբերլե

17.00

ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ

 

Սեպտեմբեր 6

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հանրային զեկույցներ և քննարկումներ

Ժամ

Բաժին / Թեմա

Զեկուցող կամ վարող

8.45 – 9.00

ԳՐԱՆՑՈՒՄ

9.00 – 9.45

ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ, ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

– «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագրի մասին

– «Թափոնների կառավարումը Հայաստանում» ծրագրի և կայուն կառավարման այլ ծրագրերի մասին

Ալեն Ամիրխանյան

Նարինե Ավետյան

Հարություն Ալպետյան

9.45 – 10.45

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

– Նախագիծը միջազգային համատեքստում

– Նախագծի նպատակները և բովանդակությունը

– Նախագծի փորձագիտական թիմը

– Նախագծի մեթոդաբանություն

Կարին Էբերլե

Անդերշ Լերկերտ

Ինգրիդ Հոսստադ

10.45 – 11.00

ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

11.00 – 12.00

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

– Ուսումնասիրության տվյալների հավաքագրման ընթացքի ներկայացում

– Ուսումնասիրության նախնական արդյունքների ներկայացում

– Հարց ու պատասխան

Կարին Էբերլե

Անդերշ Լերկերտ

12.00 – 13.00

ԸՆԴՄԻՋՈՒՄ

13.00 – 15.00

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

– Մարտահրավերներ և լուծումներ

– Միջազգային փորձ և քաղված դասեր

– Պիրոլիզի և պլազմային գազացման տեխնոլոգիաների կիրառման իրագործելիությունը Հայաստանում

– Դիտարկումներ և առաջարկենր Հայաստանի համատեքստում

– Ընդհանուր քննարկում

Կարին Էբերլե

Անդերշ Լերկերտ

Ինգրիդ Հոսստադ

Նաթելա Միրզոյան

15.00 – 15.30

ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

15.30 – 17.00

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՇՐՋԱՆԱՁԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

– Ինտեգրված լուծումներ

– Կայուն քաղաքաշինություն՝քաղաք-գյուղ կապեր

– Շրջանաձև տնտեսություն

– Հայաստանը դեպի շրջանաձև տնտեսություն

– Ընդհանուր քննարկում

Կարին Էբերլե

Հարություն Ալպետյան

17.00

ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ

Ալեն Ամիրխանյան

Հարություն Ալպետյան